45 նոր տրոլեյբուսնեը պատրաստ են, շուտով կլինեն Երևանում․ Ավինյան

Չինաստանում արտադրված 45 նոր տրոլեյբուսներն արդեն ամբողջությամբ պատրաստ են, և շուտով կլինեն Երևանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետը հայտնել է, որ նոր տրոլեյբուսները լիովին կփոխարինեն նախկին հնամաշ շարժակազմին, և բոլոր հին տրոլեյբուսները դուրս կգան շահագործումից։

***

Դեռևս հունիսին քաղաքապետի նախկին մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել տարեսկզբին խոստացված 45 տրոլեյբուսներից 30-ը՝ թերհավաքագրումների պատճառով։ Իրավիճակի համար Կոստանյանը մեղադրել էր տրանսպորտի թանկացման դեմ պայքարողներին։

Նոյեմբերին էլ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ քաղաքապետարանը 12 մետրանոց 45 տրոլեյբուս է գնել, որոնք Հայաստան կհասնեն 2026-ի առաջին կիսամյակում։

Դեկտեմբերին Ավինյանը հայտնեց, որ Երևանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման համար նախատեսված բյուջետային հատկացումների մի մասը կուղղվի 45 նոր տրոլեյբուսների գնմանը։

The post 45 նոր տրոլեյբուսնեը պատրաստ են, շուտով կլինեն Երևանում․ Ավինյան appeared first on CIVILNET.

Leave a comment