Հայտնաբերվել է հալեպահայ ուսուցչուհուն սպանած հանցագործը | ՄԱՄՈՒԼ.ամ

Հալեպահայ ուսուցչուհի Մարալ Խշուաջյանի սպանությունը կատարած հանցագործը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Հալեպում հայ կնոջ էին թալանել ու սպանել:

«Արևելք» լրատվականը գրում է, որ իր Հալեպի աղբյուրի համաձայն՝ հանցագործը եղել է հանգուցյալի ամուսնու աշխատակիցներից մեկը, որը երկար տարիներ աշխատել է նրանց մոտ․ «Մեղադրյալը եղել է ընտանիքի մտերիմը, իսկ հանգուցյալի ամուսինը՝ Գրիգոր Խշուաճյանը, տարբեր առիթներով մեծ աջակցություն էր ցուցաբերել նրան։

Ներկայումս շարունակվում է նախաքննությունը․․․»։

Leave a comment