Այս պահին ներկայացված նոր Սահմանադրության նախագծում ներածությունը չկա, իսկ Անկախության հռչակագրին հղ

«Այս պահին ներկայացված Սահմանադրության նախագծի տեքստում ներածությունը չկա, իսկ Անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ էր»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Հարցին՝ ինչո՞ւ չի եղել, նա պատասխանեց. «Դեռ չենք ամբողջացրել, ունենք մի քանի տարբերակ… Իսկ ինչո՞ւ է պարտադիր աշխատանքային քննարկումներում ունենալ ամբողջական տարբերակ։ Թող տպավորություն չստեղծվի, թե խուսափում ենք ներկայացնել՝ ինչ է այս պահին ամփոփված ներածության շրջանակներում։ Սահմանադրության նախագծի լինելու է հրապարակային, այդ թվում՝ հրապարակային է լինելու ներածությունը, հանրությունը կարողանալու է տեսնել, թե ինչ է այնտեղ գրված»։

Նա նշեց, որ նոր Սահմանադրության նախագիծը պատրաստ է, բայց մտքերի փոխանակման համատեքստում հրապարակման ժամկետները կհստակեցեն։

«Կարծում եմ՝ մինչև ընտրություն կհրապարակվի Սահմանադրության տեքստը»,- ասաց Գալյանը։ 

Leave a comment