Վլադիմիր Գասպարյանի որդին չի կարող լքել ՀՀ-ն․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Հասարակություն

18.03.2026 | 17:21

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդու՝ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Factor.am-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով Գասպարյան կրտսերի նկատմամբ մարտի 16-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Հավելենք, որ Վլադիմիր Գասպարյանը 22 տարեկան է։ Ստացվում է, որ Գասպարյան կրտսերը բանակ պետք է զորակոչվեր 2022 թվականի ամռանը։ Այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը արդեն իսկ  Սուրեն Պապիկյանն էր։

Արփի Հակոբյան

Leave a comment