ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Թեպետ օրվա քաղաքական լրահոսը շարունակում է հիմնականում սեւեռված մնալ ընթացիկ իրադարձությունների կամ փիար-դրսեւորումների վրա, ես կշարունակեմ ջանքեր գործադրել առկա խնդիրների ավելի խորքային օրակարգերի ուղղությամբ։
Եւ այսպես, երեկ հրապարակվեց V-dem ինստիտուտի տարեկան զեկույցը աշխարհում ժողովրդավարության մասին, որը կրկին արձանագրում է ժողովրդավարության հետընթաց Հայաստանում։
Ժամանակին սրանք այնքան կարեւոր զեկույցներ էին Նիկոլի համար, որ նա նույնիսկ հրապարակավ հիշատակում էր եւ հղում անում իր համար շահեկան հատվածական գնահատականների վրա։
Հիմա նա լռում է, որովհետեւ անգամ բարենպաստ գեոպոլիտիկ քամիների դեպքում հնարավոր չէ թաքցնել երկրի շարունակվող բռնապետացումը։