https://arm.sputniknews.ru/20260318/kapani-5-mankapartezi-khvohanvoci-artadrakan-gvortsuneutjuny-kasecvel-e-99993689.html
Կապանի №5 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Կապանի №5 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Sputnik Արմենիա
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերջնաժամկետ է սահմանվել: 18.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-18T15:18+0400
2026-03-18T15:18+0400
2026-03-18T15:18+0400
հայաստան
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
կապան
մանկապարտեզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/12/99993050_0:120:1280:840_1920x0_80_0_0_639d3dd0870520b38aef66fda9f66319.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Կապանի №5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում, որից հետո հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումների հիմքով խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։Պարզվել է, որ խոհանոցը տեղակայված չի եղել այնպես, որ ապահովվի պատշաճ խնամք, մաքրում և ախտահանում, կանխվի կամ հնարավորինս նվազեցվի օդից փոխանցվող աղտոտումը։ Բացի այդ հատակի, պատերի, դռների որոշ հատվածներ եղել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից։ Պատուհանները չեն ունեցել բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։ Աշխատանքային մակերևույթները, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող նյութերից, չեն եղել նորոգ, հեշտությամբ մաքրվող, ախտահանվող։Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և մանկապարտեզի խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերջնաժամկետ է սահմանվել:
կապան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/12/99993050_0:0:1280:960_1920x0_80_0_0_39db379a5d2dabf93c83456d269bde5e.jpg.webp
հայաստան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), կապան, մանկապարտեզ
հայաստան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), կապան, մանկապարտեզ
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերջնաժամկետ է սահմանվել:
Պարզվել է, որ խոհանոցը տեղակայված չի եղել այնպես, որ ապահովվի պատշաճ խնամք, մաքրում և ախտահանում, կանխվի կամ հնարավորինս նվազեցվի օդից փոխանցվող աղտոտումը։ Բացի այդ հատակի, պատերի, դռների որոշ հատվածներ եղել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից։
Պատուհանները չեն ունեցել բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։ Աշխատանքային մակերևույթները, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող նյութերից, չեն եղել նորոգ, հեշտությամբ մաքրվող, ախտահանվող։
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և մանկապարտեզի խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերջնաժամկետ է սահմանվել: