Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի բանակը հայտարարել է, որ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահից հետո Թեհրանը պատասխան հարված է հասցրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանին։
Հայտարարության մեջ նշվում է, որ «նահատակներ Ալի Լարիջանիի և Ղուլամրեզա Սոլեյմանիի արյան վրեժի համար անօդաչու թռչող սարքերի հարձակումները թիրախավորել են «Բեն Գուրիոն» օդանավակայանում սիոնիստական բանակի ռազմավարական լիցքավորման ինքնաթիռների տեղակայման վայրերը»։