https://arm.sputniknews.ru/20260318/ete-irani-dem-hakamartutjuny-erkari-mer-tntesutjuny-dranic-metsapes-ktuzhi-papvojan-99987184.html
Եթե Իրանի դեմ հակամարտությունը երկարի, մեր տնտեսությունը դրանից մեծապես կտուժի. Պապոյան
Եթե Իրանի դեմ հակամարտությունը երկարի, մեր տնտեսությունը դրանից մեծապես կտուժի. Պապոյան
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը, հավատալով քաղաքական գործիչների բարձր մակարդակով հայտարարություններին, հույս ունի, որ Իրանի դեմ հակամարտությունը շուտով ավարտվելու է, և… 18.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-18T13:25+0400
2026-03-18T13:25+0400
2026-03-18T13:29+0400
գևորգ պապոյան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
տնտեսություն
պատերազմ
գնաճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/15/96108697_0:0:1049:591_1920x0_80_0_0_f1de422e5b46f32b2706a7f974f64f02.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Եթե Իրանի դեմ հակամարտությունը չավարտվի, մեր տնտեսության վրա դա երկարաժամկետ վատ ազդեցություն կունենա։ Այդ մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Նա հույս ունի, որ Իրանի շուրջ ռազմական զարգացումները կարճաժամկետ կլինեն, և միայն այդ դեպքում մեր տնտեսության մեջ վնասները կլինեն հնարավորինս քիչ։Պապոյանը հիշեցրեց, որ Իրանի հետ ունենք բավականին մեծ առևտրաշրջանառություն` ներմուծում–արտահանում և հասկանալի է, որ Իրանի դեմ հակամարտության ձգձգումը մեր տնտեսության վրա կարող է ունենալ երկարաժամկետ ոչ դրական ազդեցություն։«Միաժամանակ, երբ հետևում ենք ընդհանուր քաղաքական գործիչների բարձր մակարդակով հայտարարություններին, կարծես թե հույս կա, որ, ի վերջո, մոտակա ժամանակներում կոնֆլիկտը կավարտվի և այդ դեպքում, կարծում եմ, որ բացասական մեծ սպասումներ չպետք է այլևս ունենանք»,– վստահեցրեց էկոնոմիկայի նախարարը։Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և իր որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարրտի 1–ից սկսած պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/15/96108697_67:0:999:699_1920x0_80_0_0_fd986f1e23156dd7a3f8321fa00897c5.jpg.webp
գևորգ պապոյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, տնտեսություն, պատերազմ, գնաճ
գևորգ պապոյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, տնտեսություն, պատերազմ, գնաճ
ՀՀ էկոնոմիկայի նախարարը, հավատալով քաղաքական գործիչների բարձր մակարդակով հայտարարություններին, հույս ունի, որ Իրանի դեմ հակամարտությունը շուտով ավարտվելու է, և մեր տնտեսության վնասները նվազ կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Եթե Իրանի դեմ հակամարտությունը չավարտվի, մեր տնտեսության վրա դա երկարաժամկետ վատ ազդեցություն կունենա։ Այդ մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա հույս ունի, որ Իրանի շուրջ ռազմական զարգացումները կարճաժամկետ կլինեն, և միայն այդ դեպքում մեր տնտեսության մեջ վնասները կլինեն հնարավորինս քիչ։
«Վնասներ ակնհայտորեն հիմա էլ կան` որոշ ապրանքների գների բարձրացման տեսքով մենք տեսնում ենք, որ կան գնաճային ռիսկեր։ Նաև որոշ ապրանքների արտադրության համար Հայաստանը հումք է ստանում Իրանից, և այս դեպքում ևս գնաճային ռիսկեր հնարավոր է` առաջանան»,– նշեց նախարարը։
Պապոյանը հիշեցրեց, որ Իրանի հետ ունենք բավականին մեծ առևտրաշրջանառություն` ներմուծում–արտահանում և հասկանալի է, որ Իրանի դեմ հակամարտության ձգձգումը մեր տնտեսության վրա կարող է ունենալ երկարաժամկետ ոչ դրական ազդեցություն։
«Միաժամանակ, երբ հետևում ենք ընդհանուր քաղաքական գործիչների բարձր մակարդակով հայտարարություններին, կարծես թե հույս կա, որ, ի վերջո, մոտակա ժամանակներում կոնֆլիկտը կավարտվի և այդ դեպքում, կարծում եմ, որ բացասական մեծ սպասումներ չպետք է այլևս ունենանք»,– վստահեցրեց էկոնոմիկայի նախարարը։