Al Jazeera-ին տված հարցազրույցում մեկնաբանելով Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արի Լարիջանիի սպանությունը, Աբբաս Արաղչին ասել է.
«Որեւէ անհատի բացակայությունը չի կարող սասանել այդ կառուցվածքը։ Անշուշտ, անհատներն ունեն իրենց ազդեցությունը, եւ յուրաքանչյուրն իր դերակատարությունն է ունենում, սակայն առանցքայինն այն է, որ Իրանի քաղաքական համակարգը խիստ կայուն է»:
Աբբաս Արաղչին տեղեկացրել է, որ Իրանի նոր Գերագույն հոգեւոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին միայն թեթեւ վնասվածքներ էր ստացել։ «Այժմ նա ապաքինված է եւ լիովին վերահսկում է իրավիճակը», – շեշտել է նախարարը։
Խոսելով հարեւան երկրներին հասցվող հարվածների մասին, Իրանի ԱԳ նախարարն ասել է.
«Միացյալ Նահանգները հարձակումներ են գործում Իրանի դեմ, իսկ մեր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը չեն կարող հասնել ԱՄՆ տարածքին, ուստի Թեհրանը ստիպված է պատասխան գործողություններ ձեռնարկել՝ հարվածներ հասցնելով տարածաշրջանում ԱՄՆ ռազմակայաններին, որոնք, ցավոք, տեղակայված են բարեկամ երկրների տարածքում»։
Աբբաս Արաղչին նշել է, որ պատերազմի ավարտից հետո անհրաժեշտ է մշակել Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմներ։
«Իրանը չի ձգտում պարզապես զինադադարի, քանի որ չի ցանկանում, որ որոշ ժամանակ անց հակամարտությունը կրկնվի։ Իրանը կողմնակից է պատերազմի լիակատար եւ վերջնական դադարեցմանը», – ասել է իրանցի նախարարը:
«Իրանը պատերազմի լիակատար եւ վերջնական դադարեցման կողմնակից է»
Երեւան: Մեդիամաքս: Իրանի արտաքին գորշերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ իր երկիրը «հզոր քաղաքական կառուցվածք ունի՝ հիմնված կայացած քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ինստիտուտների վրա»։