Ի՞նչ վիճակում է Իրանի նոր առաջնորդը․ ԱԳՆ-ի պարզաբանումը





Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «լիովին առողջ է» և ստացել է «աննշան» վնասվածքներ, ըստ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի։

«Ինչքան ես գիտեմ, նա ստացել է միայն աննշան վնասվածքներ, նա մնում է լիովին առողջ և իրավիճակը վերահսկողության տակ է։ Իմ ունեցած տեղեկատվությունը, որը ես համարում եմ հուսալի, այն է, որ նա լիովին առողջ է», – ասել է նա «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվել, թե Խամենեին գաղտնի կերպով տեղափոխվել է Մոսկվա ռուսական ռազմական ինքնաթիռով՝ առողջական և անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով։

Վերջերս Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկությունները, որ Իրանի նոր առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին ժամանել է Մոսկվա բուժման համար։

Քուվեյթական «Ալ-Ջարիդա» թերթը, հղում անելով աղբյուրին, հաղորդել էր, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ծանր վիրավորվել է Իսրայելի հարվածների ժամանակ, իսկ օրերս էլ տարհանվել է Մոսկվա բուժման համար։

Պնդվում է, որ տարհանման համար անհրաժեշտ է եղել գաղտնի գործողություն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իբր, օգնություն է առաջարկել, որը Իրանի իշխանությունները ընդունել են: Ռազմական ինքնաթիռով Խամենեին Մոսկվա է տեղափոխվել, որտեղ նա վիրահատվել է և բուժում է ստանում մասնավոր հիվանդանոցում: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում Թեհրանից կամ Մոսկվայից դեռևս չի եղել:

 




դիտվել է 11 անգամ

Leave a comment