16 ինքնաձիգ, մարտական 6 ատրճանակ, գնդացիր, 3 նռնակ ու զինամթերք․ ՔՈԳՎ և ենթակա ստորաբաժանումների բացատրական համատեղ աշխատանքի արդյունքը


Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ենթակա ստորաբաժանումների բացատրական համատեղ աշխատանքի հերթական արդյունքը մարտի 13-ին էր։


ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում Արցախի պողոտայի 3-րդ նրբանցքում։ Մեկնած իրավապահները նշված տեղում հայտնաբերել են 15 ինքնաձիգ, մեկ ինքնաշեն ինքնաձիգ, մարտական վեց ատրճանակ, գնդացիր, յոթ պահեստատուփ, երեք նռնակ և տարբեր տրամաչափի 609 փամփուշտ։


«Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ նպաստելով հանրային անվտանգության ապահովմանը, նաև ազատվելով քրեական պատասխանատվությունից»,- նշում են ՆԳՆ ոստիկանությունից։

Դիտումների քանակ4

Leave a comment