ՉL․ «Քամբեք»՝ 0։3-ից հետո, «Ռեալը», ՊՍԺ-ն ու «Արսենալը» նույնպես 1/4 եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են չորս դիմակայությունների 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները։

Քառորդ եզրափակիչ են դուրս եկել Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ֆրանսիական ՊՍԺ-ն, Մադրիդի «Ռեալը», Լոնդոնի «Արսենալը» և պորտուգալական «Սպորտինգը»։

«Ռեալը» բրազիլացի հարձակվող Վինիսիուսի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին», որից ուժեղ էր գտնվել նաև առաջին խաղում (3:0) (տեսանյութ): 20-րդ րոպեից «Մանչեսթեր Սիթին» 10 ֆուտբոլիստով էր խաղում պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի հեռացման պատճառով։

ՊՍԺ-ն դարձյալ երեք գոլի առավելությամբ հաղթել է Լոնդոնի «Չելսիին»՝ 3:0 (տեսանյութ): Առաջին խաղում փարիզցիները հաղթել էին 5։2 հաշվով։

Լոնդոնի «Արսենալը» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով ուժեղ է գտնվել Լևերկուզենի «Բայերից», որի դեմ առաջին հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի (1:1)  (տեսանյութ):

Լիսաբոնի «Սպորտինգն» առաջին խաղում նորվեգական «Բուդյո-Գլիմտին» 0։3 հաշվով պարտվելուց հետո դարձել է տպավորիչ «քամբեքի» հեղինակ։ Պորտուգալական ակումբը հիմնական ժամանակում հաղթել է 3։0 հաշվով, ևս երկու գոլ խփել է ավելացված ժամանակում ու անցել հաջորդ փուլ (տեսանյութ

Leave a comment