«Red Wings»–ը կսկսի չվերթեր իրականացնել Երևան–Օրենբուրգ–Երևան երթուղով

Բաժանորդագրվել

Օրենբուրգից մեկնումը տեղի կունենա հինգշաբթի օրերին` ժամը 11:10–ին, իսկ Երևանից հետադարձ չվերթը տեղի կունենա ժամը 14:05–ին: Չվերթը կտևի 3 ժամ 5 րոպե:

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. «Red Wings»–ը կսկսի չվերթեր իրականացնել Երևան–Օրենբուրգ–Երևան երթուղով։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

Չվերթերը կիրականացվեն ռուսական արտադրության SSJ–100 ինքնաթիռներով շաբաթը մեկ անգամ` ամառային սեզոնի ընթացքում: Առաջին չվերթը նախատեսված է հունիսի 4–ին:

Ավիաընկերությունն արդեն իսկ սկսել է նոր ուղղությամբ տոմսերի վաճառքը:

«Նոր երթուղու բացումը Օրենբուրգի և տարածաշրջանի հարևան քաղաքների բնակիչներին հնարավորություն կտա ավելի հարմար պլանավորել ուղևորություններ դեպի աշխարհի հնագույն քաղաքներից (Երևան–խմբ.) մեկը, որը գտնվում է Արարատի ստորոտին»,– ասված է ավիաընկերությունից:

Օրենբուրգից մեկնումը տեղի կունենա հինգշաբթի օրերին` ժամը 11:10–ին, իսկ Երևանից հետադարձ չվերթը տեղի կունենա ժամը 14:05–ին: Չվերթը կտևի 3 ժամ 5 րոպե:

Ներկայումս «Red Wings»–ը թռիչքներ է իրականացնում Սոչիից, Միներալնիե Վոդիից, Սամարայից, Նիժնի Նովգորոդից, Կազանից և Չելյաբինսկից դեպի Երևան:

Նշենք, որ «Red Wings»–ը ներառում է ավելի քան 100 ռուսական և միջազգային ուղղություններ:

Leave a comment