Այսօր Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է. Նիկոլ Փաշինյան

Այսօր Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

«Արտաքին հետախուզության ծառայության տարեկան զեկույցում ընդգծված էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան գնահատվում է գրեթե անհավանական: Սա արձանագրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ մենք մեր երկրի պաշտպանունակությունը սիստեմատիկ կերպով ավելացնում ենք. «Ինչ վերաբերում է խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալացման հարցերին, մենք այդ ուղղությամբ շարունակում ենք մեր դիվանագիտական աշխատանքը: Ուզում եմ բոլորս արձանագրենք այն մթնոլորտի փոփոխությունը, որը տեղի է ունեցել այս ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում՝ սկսած հռետորաբանությունից: Այսօր ես իմացա, որ Հայաստանի վառելիքի շուկայում դիզվառելիքի գնի մոտ 20 տոկոսի նվազում է եղել: Շատ ուրախ եմ, որ Ադրբեջանում պահվող ևս չորս անձ վերադարձավ Հայաստան, մյուս կողմից էլ իներցիոն պրոցեսներ կան, մենք դրանց հետ պետք է հանգիստ, խաղաղության վրա կենտրոնացած, հաստատված խաղաղության վերաբերյալ խնամքի ցուցաբերմամբ աշխատենք: ՀՀ-ն երբեք, ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան իր զգոնությունը չի կորցրել և չի կորցնելու: Այսօր՝ 2026 թվականի հունվարի 21-ի դրությամբ, Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է»:

Leave a comment