https://arm.sputniknews.ru/20260318/kuban-anhaghtahareli-dimadrutjun-kcucaberi-cankacats-artaqin-agresvori-nakhagah-99973054.html
Կուբան անհաղթահարելի դիմադրություն կցուցաբերի ցանկացած արտաքին ագրեսորի. նախագահ
Կուբան անհաղթահարելի դիմադրություն կցուցաբերի ցանկացած արտաքին ագրեսորի. նախագահ
Sputnik Արմենիա
Պետության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ–ն գրեթե ամեն օր սպառնում է տապալել Կուբայի սահմանադրական կարգը՝ որպես պատրվակ օգտագործելով տնտեսական դժվարությունները, որոնք… 18.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-18T10:41+0400
2026-03-18T10:41+0400
2026-03-18T10:41+0400
կուբայի հանրապետություն
ամն
դոնալդ թրամփ
նախագահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1a/84352042_0:0:1920:1080_1920x0_80_0_0_8452d3425f44d3083751118c6bd9aee2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Կուբան անհաղթահարելի դիմադրություն կցուցաբերի արտաքին ագրեսիայի դեպքում։ Այս մասին հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը` մեկնաբանելով կղզու սահմանադրական կարգը տապալելու ԱՄՆ սպառնալիքները։«Վատագույն սցենարի պարագայում էլ Կուբայի ժողովուրդը վստահ է, որ ցանկացած արտաքին ագրեսոր անհաղթահարելի դիմադրության կհանդիպի», – գրել է նա Х սոցցանցում։Նախագահի խոսքով՝ ԱՄՆ–ն գրեթե ամեն օր սպառնում է տապալել Կուբայի սահմանադրական կարգը՝ որպես պատրվակ օգտագործելով 60 տարվա ճնշումների և կղզին մեկուսացնելու փորձերի հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել էր Կուբային «թշնամական հեղաշրջմամբ», հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները շուտով ինչ-որ բան կանի Կուբայի հետ, ինչպես նաև նշել, որ «Կուբայի գրավումը մեծ պատիվ կլինի»։Հունվարի 29-ին Թրամփը հրամանագիր ստորագրեց, որը թույլ է տալիս Կուբա նավթ մատակարարող երկրների նկատմամբ ներմուծման մաքսատուրքեր սահմանել, ինչպես նաև արտակարգ դրություն հայտարարեց՝ ԱՄՆ ազգային անվտանգությանը Կուբայից բխող ենթադրյալ սպառնալիքի պատճառով։ Կուբայի կառավարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ձգտում է խեղդել Կուբայի տնտեսությունը և նրա բնակիչների կենսապայմանները անտանելի դարձնել էներգետիկ շրջափակման օգնությամբ։
կուբայի հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1a/84352042_240:0:1680:1080_1920x0_80_0_0_97285cde3b28960c6d24364966e74941.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կուբայի հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, նախագահ
կուբայի հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, նախագահ
Բաժանորդագրվել
Պետության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ–ն գրեթե ամեն օր սպառնում է տապալել Կուբայի սահմանադրական կարգը՝ որպես պատրվակ օգտագործելով տնտեսական դժվարությունները, որոնք 60 տարվա ճնշումների և կղզին մեկուսացնելու փորձերի հետևանք են։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Կուբան անհաղթահարելի դիմադրություն կցուցաբերի արտաքին ագրեսիայի դեպքում։ Այս մասին հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը` մեկնաբանելով կղզու սահմանադրական կարգը տապալելու ԱՄՆ սպառնալիքները։
«Վատագույն սցենարի պարագայում էլ Կուբայի ժողովուրդը վստահ է, որ ցանկացած արտաքին ագրեսոր անհաղթահարելի դիմադրության կհանդիպի», – գրել է նա Х սոցցանցում։
Նախագահի խոսքով՝ ԱՄՆ–ն գրեթե ամեն օր սպառնում է տապալել Կուբայի սահմանադրական կարգը՝ որպես պատրվակ օգտագործելով 60 տարվա ճնշումների և կղզին մեկուսացնելու փորձերի հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները։
«Նրանք փորձում են և հայտարարում են երկիրը, նրա ռեսուրսները, նրա սեփականությունը և նույնիսկ նրա տնտեսությունը (որը փորձում են խեղդել) գրավելու ծրագրերի մասին` մեզ կոտրելու համար։ Միայն դրանով է բացատրվում այն կատաղի տնտեսական պատերազմը, որն օգտագործվում է որպես կոլեկտիվ պատիժ ամբողջ ժողովրդի դեմ», – գրել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել էր Կուբային «թշնամական հեղաշրջմամբ», հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները շուտով ինչ-որ բան կանի Կուբայի հետ, ինչպես նաև նշել, որ «Կուբայի գրավումը մեծ պատիվ կլինի»։
Հունվարի 29-ին Թրամփը հրամանագիր ստորագրեց, որը թույլ է տալիս Կուբա նավթ մատակարարող երկրների նկատմամբ ներմուծման մաքսատուրքեր սահմանել, ինչպես նաև արտակարգ դրություն հայտարարեց՝ ԱՄՆ ազգային անվտանգությանը Կուբայից բխող ենթադրյալ սպառնալիքի պատճառով։ Կուբայի կառավարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ձգտում է խեղդել Կուբայի տնտեսությունը և նրա բնակիչների կենսապայմանները անտանելի դարձնել էներգետիկ շրջափակման օգնությամբ։