Ուկրաինական ԱԹՍ–ները հարվածել են Կրասնոդարի բնակելի շենքերին. մեկ մարդ զոհվել է

https://arm.sputniknews.ru/20260318/ukrainakan-atsnery-harvatsel-en-krasnvodari-bnakeli-shenqerin-mek-mard-zvohvel-e-99970892.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1e/60369679_200:0:1804:1203_1920x0_80_0_0_6d0575bb44310b23149333108f16705f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), կրասնոդար

ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), կրասնոդար

Բաժանորդագրվել

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները հարվածել են Կրասնոդարի երեք բազմաբնակարանային շենքերին, ինչպես նաև բուժկենտրոնին։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Կրասնոդարի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնել է մարզպետ Վենիամին Կոնդրատևը։

«Կրասնոդարում անօդաչուների ահաբեկչական հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է», – գրել է մարզպետը Telegram-ում։

Ինչպես նշել է Կոնդրատևը, նախորդ գիշեր Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները Կրասնոդարում երեք բազմաբնակարանային շենքերի են հարվածել։ Բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։ Եվս մեկ անօդաչու բախվել է շենքի պատին, մեկ այլ անօդաչուի բեկորներ էլ հայտնաբերվել են երրորդ շենքի պատշգամբում։

«Քաղաքապետ Եվգենի Նաումովին հանձնարարել եմ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժած բնակիչներին», – եզրափակել է մարզպետը։

Նաումովը, իր հերթին, հայտնել է, որ անօդաչուների բեկորներից վնասվել են Կրասնոդարի Յուբիլեյնի միկրոշրջանի բուժկենտրոնի տանիքն ու էլեկտրահաղորդման գիծը։

«ԱԹՍ–ի հարձակումը հետ մղելու արդյունքում անօդաչուների բեկորները վնասել են Յուբիլեյնի միկրոշրջանի բժշկական կենտրոնի տանիքը և էլեկտրահաղորդման գիծը։ Հրդեհի մարման աշխատանքներ են տարվում։ Միկրոշրջանում էլեկտրաէներգիայի մասնակի անջատում է տեղի ունեցել», – գրել է Նաումովը Telegram-ում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

ՀՕՊ–ը գիշերը Ռուսաստանի տարածքի վրա խոցել է ուկրաինական 85 անօդաչու թռչող սարք

Leave a comment