Քանի զոհ է եղել բանակում 2025-ին. Պապիկյանը կոչ արեց չդառնալ մահվան և ողբի մունետիկ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Սարսափելի և նողկալի է»,- բանակում զոհերի հարցը քաղաքական դիվիդենտի վերածողներին անդրադառնալով ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Նա կոչարեց պատգամավորներին, քաղաքական գործիչներին՝ չդառնալ մահվան և ողբի մունետիկ, դա լավ բան չէ:
«2025-ին ծառայության հետ կապված ունեցել ենք 6 մահվան դեպք, 1-ը՝ կայծակնահարության, 1-ը՝ հոսանքահարման, 2-ը՝ ինքնասպանության, 2-ը՝ առողջական խնդիրներով: Մահացել է 30 զինծառայող, բայց բոլորը չէ, որ զոհեր են, խոսքը նաև կենսաբանական մահերի մասին է.24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքեր են, այդ թվում՝ հիվանդություններից, տարբեր դժբախտ պատահարներից, սա է պատկերը»,- ասաց նա: