Հայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականը Միլանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ


Հայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականը Միլանում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն։


 


«Հանդիպումը անցավ շատ ջերմ և ոգևորիչ մթնոլորտում․ ունեցանք հաճելի զրույցներ, փոխանակեցինք փորձ ու պատմություններ, զգացինք իրական աջակցություն և միասնականության ուժը ։


 


Շնորհակալ ենք Միլանի հայ համայնքին՝ ջերմ ընդունելության համար 


 


Միասին՝ ավելի ուժեղ»,- ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ։ 

Դիտումների քանակ3

Leave a comment