Մենք հիմա չենք կարող ուսով գնացք տանել, գնացքը գնում է երկաթուղով. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և փոխադարձաբար, նույն պայմաններով օգտվելու ենք և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ արդեն ստացել ենք փոխադարձ առավելությունների մի մասը. «Որ բենզինի գինը 20 տոկոսով ընկել է, ցորեն է ներկրվում ՀՀ ՌԴ-ից և Ղազախստանից, դա փոխադարձ առավելություն չի՞: Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք իրենց երկրի տարածքով միջանցքներ են տրամադրել ՀՀ-ին: Տասը անգամ գրված է՝ ինչպես են օգտվելու՝ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հարցին, թե երբ ենք մտնելու Ադրբեջան՝ Փաշինյանը նշեց. «Դա տեղի է ունենալու այն ժամանակ, երբ երկաթգիծը պատրաստ լինի, այն երկաթգիծը, որը ձեր քաղաքական առաջնորդը քանդել ծախել է: Մենք հիմա չենք կարող ուսով գնացք տանել, գնացքը գնում է երկաթուղով, որովհետև Հայաստանին Ադրբեջանին կապող երկաթուղի չկա»: