#moderAItor գործիքը կօգնի մեդիաներին մոդերացնել մեկնաբանությունները

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, համագործակցելով All Rights Foundation-ի եւ Media Diversity Institute – Armenia-ի հետ, մշակել եւ հաստատել է լրատվամիջոցների համար նախատեսված «Մեկնաբանությունների մոդերացիայի խմբագրական քաղաքականությունը»:
Այն նպատակ ունի լրատվամիջոցներին եւ առցանց հարթակներին տրամադրել գործնական մեխանիզմներ եւ օգնել խմբագրություններին հավասարակշռել խոսքի ազատության իրավունքը եւ պատասխանատու խմբագրական վարքագիծը՝ կանխելով այնպիսի բովանդակության տարածումը, որը կարող է վնաս հասցնել անհատներին կամ սոցիալական խմբերին։
Քաղաքականության արդյունավետ իրականացմանը կնպաստի արհեստական բանականությամբ օժտված #moderAItor գործիքը։

Leave a comment