Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Կառավարությունից հայտնել են, որ նիստի ընթացքում «քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները»։
Անվտանգության խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաեւ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք: