https://arm.sputniknews.ru/20260317/amerikaisrajelakan-uzheri-arkeric-mekn-ynkel-e-irani-busher-aeki-taratsq-99966356.html
Ամերիկա–իսրայելական ուժերի արկերից մեկն ընկել է Իրանի «Բուշեր» ԱԷԿ–ի տարածք
Ամերիկա–իսրայելական ուժերի արկերից մեկն ընկել է Իրանի «Բուշեր» ԱԷԿ–ի տարածք
Sputnik Արմենիա
Զոհերի և վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ 17.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-17T22:53+0400
2026-03-17T22:53+0400
2026-03-17T22:55+0400
իրանի իսլամական հանրապետություն
«բուշեր» աէկ
ատոմակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/1058/55/10585535_0:177:3013:1871_1920x0_80_0_0_585bc1c42b9e8407dcc653fbf90bc34c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ Իրանի իշխանությունները հայտնում են, որ ԱՄՆ-ի կամ Իսրայելի արձակած արկերից մեկն ընկել է երկրի հարավում գտնվող «Բուշեր» ԱԷԿ-ի տարածք։Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության հայտարարության համաձայն՝ նյութական վնաս և մարդկային զոհեր չեն գրանցվել, կայանը չի տուժել։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1058/55/10585535_140:0:2871:2048_1920x0_80_0_0_c019a55c4d8f0afa7a9b930be8e8527b.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, «բուշեր» աէկ, ատոմակայան
իրանի իսլամական հանրապետություն, «բուշեր» աէկ, ատոմակայան
Զոհերի և վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ Իրանի իշխանությունները հայտնում են, որ ԱՄՆ-ի կամ Իսրայելի արձակած արկերից մեկն ընկել է երկրի հարավում գտնվող «Բուշեր» ԱԷԿ-ի տարածք։
Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության հայտարարության համաձայն՝ նյութական վնաս և մարդկային զոհեր չեն գրանցվել, կայանը չի տուժել։
«Իրանի հարավում «Բուշեր» ԱԷԿ-ի հրետակոծումը միջազգային բոլոր նորմերի խախտում է, նման քայլերը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Պարսից ծոցի երկրների համար»- նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։