Վահագն Խաչատուրյանը և Խորվաթիայի կառավարության նախագահը անդրադարձել են ԵՄ ընդարձակման ապագային

Վահագն Խաչատուրյանը և Խորվաթիայի կառավարության նախագահը անդրադարձել են ԵՄ ընդարձակման ապագային

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Խորվաթիայի Հանրապետության կառավարության նախագահ Անդրեյ Պլենկովիչի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Խորվաթիայի միջև համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների խորացման և փոխգործակցության նոր հնարավորությունների բացահայտման կարևորությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ Եվրամիության հարթակում գործընկերության առաջմղման հնարավորություններին՝ կարևորելով քաղաքական երկխոսության ակտիվացումը, տնտեսական կապերի ընդլայնումը և ոլորտային համագործակցության զարգացումը։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել կանաչ էներգետիկայի, դեղագործության, գյուղատնտեսության, մշակույթի և մի շարք այլ ուղղություններով համագործակցության սերտացման և ընդլայնման համար համատեղ ջանքերի ակտիվացման շուրջ՝ ընդգծելով կայուն զարգացման և նորարարական մոտեցումների կիրառման նշանակությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Զրուցակիցները կարևորել են գագաթաժողովի անցկացումը որպես տարածաշրջանային և եվրոպական քաղաքական երկխոսության խթանման արդյունավետ հարթակ՝ ընդգծելով դրա նշանակությունը խաղաղության, համագործակցության և վստահության ամրապնդման գործում։

Անդրադարձ է եղել նաև ԵՄ ընդարձակման ապագային և դրա հետ կապված նոր մարտահրավերներին:

Leave a comment