Տաբուրետկեն Նիկոլի տակից հնարավոր է քաշել պրագմատիկ, հստակ քայլերով, հնարավորությունը մեծ է

Փաշինյանը լավ պատրաստվել է խաղի կանոններին, իր նման տիեզերական մանիպուլյատոր չկա աշխարհի երեսին։ «Տաբուրետկեն» Նիկոլի տակից հնարավոր է քաշել հստակ, պրագմատիկ քայլերով, պետք է գործել, հնարավորությունը կա։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը։

«ՔՊ-ն բռնարարի ձեռքին խաղալիք է դարձել, նայեք նրանց տխուր ավտոբուսը, կհամոզվեք։ Վախի հայացք է, Փաշինյանի ամեն շարժին վախեցած նայում, արձագանքում են. անորոշ, հիստերիկ թռվռալ, սրտիկներ անել։ Խմբակն ամեն օրվա ռեժիմով նվաստացնում է մարդկանց, որ հուսահատվեն, ընտրության չգնան, իրենց ագրեսիվ խմբակով հաղթեն»,- մեկնաբանեց Կարապետյանցը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment