Քուվեյթը հայտարարել է, որ երկու հրթիռ և 13 դրոն է որսացել

Քաղաքականություն

17.03.2026 | 21:21

Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերջին օրվա ընթացքում հակաօդային պաշտպանության միջոցները երկրի օդային տարածքում որսացել են իրանական երկու բալիստիկ հրթիռ և 13 անօդաչու թռչող սարք: Թեթև վնասվածքներ է ստացել երկու մարդ։

«Վերջին 24 ժամվա ընթացքում ՀՕՊ համակարգը Քուվեյթի օդային տարածքում հայտնաբերել է հակառակորդի երկու բալիստիկ հրթիռ և 13 անօդաչու թռչող սարք։ Հաղորդվում է երկու տուժածների մասին, որոնք աննշան վնասվածքներ են ստացել բեկորների ընկնելու հետևանքով, նրանց վիճակը կայուն է: Զգալի նյութական վնաս չի արձանագրվել»,- BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ասված է գերատեսչության ներկայացուցչի հաղորդագրության մեջ ։

Leave a comment