Տեղեկանք ստանալու կարգ՝ պատգամավորի թեկնածուների համար


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրություններին պատգամավորի թեկնածուների համար տրամադրվում է տեղեկանք՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տարածել է տեղեկանք ստտանալու կարգը։


 


Տեղեկանք ստանալու համար դիմումը պետք է ներկայացնել՝


 


  • անձամբ կամ լիազորված անձի միջոցով՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանումում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ,

  • առցանց՝ e-request.am հարթակի միջոցով,

  • էլեկտրոնային փոստով՝ [email protected] հասցեին։


Առցանց ներկայացվող դիմումները պետք է ստորագրված լինեն էլեկտրոնային ստորագրությամբ (eID կամ mID)։


 

Դիտումների քանակ6

Leave a comment