Կարապետյանի կալանքի երկարաձգման որոշումը բողոքարկվելու է․ Վարդևանյան

Կարապետյանի կալանքի երկարաձգման որոշումը բողոքարկվելու է․ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը հանդես է եկել հայտարարությամբ․

 

«Այսօր ստացանք դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ: Դատական ակտը որևէ կերպ չի բխում իրավունքից և օրենքից ու շատ սեղմ ժամկենտրում բողոքարկվելու է:

 

Դատական նիստի ընթացքում, նույնիսկ հղում տալով Գործադիր իշխանության ղեկավարի հրապարակավ խոսքին, խնդրեցի, որ դատարանն ուղիղ արձանագրի տեսաուղերձների հրապարակման, կամ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի թույլատրելիությունը:

 

Դատարանի դիրքորոշումից հետևում է, որ բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք պնդում էին, որ Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձներ հրապարակելու սահմանափակում չկա՝ ուղիղ ստում էին: Իհարկե այս վարքագիծը նորություն չէ: Ցավով եմ արձանագրում այս ամենը:

 

Դատարանն ակնհայտ ոչ իրավաչափ դատական ակտով արձանագրել է, որ այդ հարցով թույլտվություն տրամադրող մարմինը քննիչն է (այն նույն Քննչականը, որը մեր դիմումները մերժել էր): Դրա մասին խոսում ենք դեռևս 2026 թվականի փետրվարի 12-ից և հենց վաղը կրկին կդիմեմ քննիչին:

 

Միաժամանակ՝ նման, մեղմ ասած, անհարիր և տգեղ մանիպուլյացիաները մեկ նպատակ ունեին` քաղաքական հետապնդման ինտենսիվացման, ուրիշ ոչինչ: Ցանկանում եմ բացահայտել նաև, որ Պրոբացիայի ծառայությունն այդպես էլ ինձ չտրամադրեց դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը կարող է տեսաուղերձներ հրապարակել:

 

Ի դեպ՝ Դատախազությունն օժտված է բացառիկ լիազորությամբ՝ վերացնելու դատարանի կիրառած խափանման միջոցը, ավելին՝ կարող է ընդհանրապես դադարեցնել այս ապօրինի քաղաքական հետապնդումը: Իրավունքը պետք է գերակայի:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»։ 

Leave a comment