Կախված հայտնաբերված կալանավորի մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել՝ ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով

Հասարակություն

17.03.2026 | 16:10

«Արմավիր» ՔԿՀ-ում այսօր կախված հայտնաբերված 53-ամյա կալանավորի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ինքնասպանության հասցնելը): Կատարվում է նախաքննություն»,- Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք՝ այսօր ժամը 11։00-ի սահմաններում, Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում հայտնաբերվել է մարտի 13-ին կալանավորված, 1973թ․ ծնված անձը՝ կախված վիճակում։ Անցնող երեք ամիսների ընթացքում սա մահվան երկրորդ դեպքն է «Արմավիր» ՔԿՀ-ում։

Ռոզա Վարդանյան

 

 

Leave a comment