Թատերական շաբաթը համընկնում է գարնանային արձակուրդների հետ, հուսով եմ՝ թատրոն այցելելու առիթը կօգտագործեք

Թատերական շաբաթը համընկնում է գարնանային արձակուրդների հետ, հուսով եմ՝ թատրոն այցելելու առիթը կօգտագործեք

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ուսուցիչներին և դպրոցականներին տեղեկացրել է, որ մարտի 21-ից մեկնարկում է թատերական շաբաթը՝ Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ:

«Շաբաթվա ընթացքում բացի ներկայացում դիտելուց, թատրոնները կկազմակերպեն նաև շրջայցեր թատրոնում, շփում դերասանների հետ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թատերական շաբաթը համընկնում է գարնանային արձակուրդների հետ, հուսով եմ առիթը կօգտագործեք՝ թատրոն այցելելու, ներկայացում դիտելու, քննարկելու:

Ի դեպ, խոսքը թե Երևանի, թե մարզերի մասին է, որովհետև ծրագրին միացել են նաև մարզային թատրոնները: Նրանցից ոմանք կունենան նաև շրջիկ ներկայացումներ և օրինակ Գորիսի թատրոնը ներկայացումներ կունենա նաև Խոզնավարում և Վաղատուրում:

Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://escs.am/am/news/35203»,- գրել է նախարարը։

Leave a comment