Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցի բացման գործողություններին


Էմանուել Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցի բացման գործողություններին:


«Մենք հակամարտության կողմ չենք, ուստի Ֆրանսիան երբեք չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացման կամ ազատման գործողություններին ներկայիս համատեքստում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:


Միևնույն ժամանակ նա հաստատել է, որ Ֆրանսիան առևտրային նավերի ուղեկցման գործողություններ է նախապատրաստում, որոնք կսկսվեն ռազմական գործողությունների դադարեցումից հետո:


Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով եվրոպացի դաշնակիցների դիրքորոշումը, ընդգծել է, որ ԱՄՆ-ը ոչ մեկի կարիքը չունի, քանի որ ունի ամենաուժեղ բանակը:

Leave a comment