Լեհաստանը զորքեր չի ուղարկի Իրան

Լեհաստանը զորքեր չի ուղարկի Իրան, քանի որ հակամարտությունը անմիջականորեն չի ազդում երկրի անվտանգության վրա։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, փոխանցում է Reuters-ը։

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները և մյուս երկրները հասկանում են Վարշավայի որոշումը։

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել էր դաշնակիցներին օգնել ապահովել նավագնացության անվտանգությունը ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցում՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունների երրորդ շաբաթվա ընթացքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment