Իրանը բանակցություններ է վարում ՖԻՖԱ-ի հետ՝ աշխարհի գավաթի խաղերը ԱՄՆ-ի փոխարեն Մեքսիկա տեղափոխելու համար

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում ՖԻՖԱ-ի հետ՝ Աշխարհի առաջնության շրջանակում իր հավաքականի խաղերն ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու շուրջ՝ անվտանգության նկատառումներից ելնելով. հայտնել է ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Իրանը կարող է մասնակցել Աշխարհի առաջնությանը, սակայն ակնարկել էր, որ «սեփական կյանքի և անվտանգության համար» Իրանի հավաքականին, թերևս, չարժե խաղալ ԱՄՆ-ում: 

Leave a comment