IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերը

IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերը

Տրանշ
2, 2026 AMANLBBM5ER9
Թողարկման ծավալը – 2 մլրդ 500 մլն․ ՀՀ  դրամ
Արժեկտրոնային եկամտաբերությունը – 10%
Շրջանառության ժամկետը – 36  ամիս (3 տարի)
Արժեկտրոնի վճարման պարբերականությունը – 3 ամիս
Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 17 մարտի 2026
Տեղաբաշխման ավարտ – 11 մայիսի 2026
Մարման ամսաթիվ – 17 մարտի 2029
   
Տրանշ 3, 2026 AMANLBBM6ER7
Թողարկման ծավալը – 5 մլն․ ԱՄՆ դոլար
Արժեկտրոնային եկամտաբերությունը –5%
Շրջանառության ժամկետը – 36 ամիս (3 տարի)
Արժեկտրոնի վճարման պարբերականությունը – 6 ամիս
Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 17 մարտի 2026
Տեղաբաշխման ավարտ – 10 օգոստոսի 2026
Մարման ամսաթիվ – 17 մարտի 2029
 Պարտատոմսերի
2-րդ տրանշը տեղաբաշխվելու է 2026թ․-ի մարտի 17-ից մինչև 2026 թվականի մայիսի 11-ը
ներառյալ, իսկ 3-րդ տրանշը՝ 2026թ․-ի մարտի 17-ից մինչև 2026թ․ օգոստոսի 10-ը ներառյալ։
Տեղաբաշխման ավարտից
հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում
և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):Պարտատոմսերի
մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք
ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում  ներկայացված է անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը՝
պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային
եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։Պարտատոմսերի
վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել անցնելով հղումով։Պարտատոմսերի
ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 12 նոյեմբերի
2025թ. թիվ 1/407 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի,
դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի
է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում: 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ
Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

*գովազդ

Կարդալ ավելին

Leave a comment