Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունները բացասական զեկույց են ներկայացրել Ն. Հունանյանին վաղաժամկետ ազատելու հարցի վերաբերյալ

2019 թվականի սեպտեմբերի 19-ինՔրեակատարողական ծառայությունը ցմահ դատապարտյալ Ն. Հունանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալներկայացրել է բացասական զեկույց:2019 թվականի հոկտեմբերի 23-ինՊրոբացիայի ծառայությունըևս ներկայացրել է բացասական զեկույց:

Հաշվի առնելով 2 ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը՝քրեակատարողական հիմնարկիվարչակազմը 2019 թվականի հոկտեմբերի 28-ինընդունել էՆ. Հունանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելուհարցը դատարան չներկայացնելու մասին որոշում:Այն կարող է բողոքարկվելառաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

*Ծանուցում. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումըչբողոքարկելու դեպքումհարցը կարող է կրկին քննարկվել համապատասխանորոշման ընդունումից հետո՝ մեկուկես տարի անց,եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնիդիմում:Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումըբողոքարկելու դեպքում,եթե դատարանը մերժի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը, հարցը կարող է կրկին քննարկվելվերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարի անց,եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնիդիմում:

Leave a comment