Հունվար-փետրվարին Ադրբեջանից Հայաստան ավելի քան 4,2 միլիոն դոլարի ապրանք է արտահանել

Քաղաքականություն

17.03.2026 | 14:37

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4,2 միլիոն դոլարի ապրանք, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները ։

Ադրբեջանի Պետական ​​մաքսային կոմիտեի տվյալներով՝ արտահանման ծավալը կազմել է 4 միլիոն 220,3 հազար դոլար։ Սա Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի 0,12%-ն է։

Միաժամանակ, հաղորդվում է, որ Հայաստանից Ադրբեջան ապրանքների մատակարարումներ չեն եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment