1.2 տարեկան երեխայի նկատմամբ բռնությունը խորթ մոր կողմից դիտավորյալ արարք է. ՆԳ նախարար

1.2 տարեկան երեխայի նկատմամբ բռնությունը խորթ մոր կողմից դիտավորյալ արարք է. ՆԳ նախարար

1.2 տարեկան երեխայի նկատմամբ բռնությունը ոչ թե պատահականության արդյունք է, այլ դիտավորյալ արարք: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Ունեցել ենք ահազանգ բժշկական կենտրոնից, մեր իրականացրած օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզել ենք, որ ոչ թե պատահականության արդյունքում է եղել տեղափոխումը, այլ կոնկրետ դիտավորյալ արարքի հետևանք է: Նախաձեռնվել է սպանության փորձով վարույթ, և այն անձը, որը կասկածվում է այդ արարքը կատարելու համար անմիջապես ձերբակալվել է»,-նշել է նա՝ հաստատելով, որ խոսքը խորթ մոր մասին է։

Leave a comment