ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Իրանահայերից 2 հոգի վիրավոր են եղել, հայերի շարժ դեպի ՀՀ չկա, մարդիկ հույս ունեն՝ շուտով կվերջանա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Որևէ տվյալ կոնկրետ չունենք, թե քանի իրանահայ է եկել։ Որևէ արտառոց հոսք չունենք, որպես այդպիսին, հայերի փախուստ դեպի ՀՀ չկա։ Այս պահին անընդհատ փորձում ենք կապ հաստատել նրանց հետ, մարդիկ տներում են, փորձում են վտանգավոր վայրերից հեռու մնալ, հույս ունեն, որ շուտով կվերջանա այս ամենը։ Խոսք կար, որ իրանահայերի մոջ 2 թեթև վիրավոր կա, բայց դա շատ դժվար է հաստատելը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ