Ալի Լարիջանին սպանվել է. Իսրայելի պաշտպանության նախարար


Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է իսրայելական օդուժի ավիահարվածի հետևանքով:


Նրա խոսքով՝ նա այդ մասին զեկույց է ստացել Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետից:


Իրանական կողմը չի հաստատել տեղեկությունը:


Նշվում է, որ հարվածի հետևանքով սպանվել է նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Բասիջ» ստորաբաժանման ուժերի հրամանատարներից մեկը:

Դիտումների քանակ186

Leave a comment