Վարդան Ոսկանյան. Իրանական երկարաժամկետ ռազմավարությունը նախատեսում է ստատուս քվոյի փոփոխություն հօգո

«Իրանի դեմ ներկայիս պատերազմը լրջագույն և դժվարին մարտահրավեր է այս պետության համար։ Այսուհանդերձ, յուրաքանչյուր մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը;

Նրա խոսքով, այս առումով իրանական երկարաժամկետ ռազմավարությունը ոչ միայն նախատեսում է ներկա մարտահրավերի չեզոքացում և մինչև պատերազմը եղած ստատուս քվոյի վերականգնում, այլ այդ ստատուս քվոյի փոփոխություն հօգուտ Իրանի՝ որքանով, որ դա հնարավոր կլինի։ 

«Իրանի պատկերացրած այդ ստատուս քվոյի փոփոխության մեջ ենթադրվում է մեկընդմիշտ վերջ տալ Իրանի մեկուսացմանը՝ ցույց տալով, որ հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանի երկրները կարող են բարեկեցիկ և անվտանգ զարգանալ միայն այն դեպքում, երբ նման հնարավորություն կունենա նաև Իրանը»,-նշում է իրանագետը։

Leave a comment