ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Հայտնում եմ, որ ո՛չ Խաչատուր Սուքիասյանը, ո՛չ էլ նրա ընտանիքը երբևէ Հայաստան չեն ներմուծել էլեկտրամոբիլներ և որևէ առնչություն չունեն տաքսի ծառայությունների, կամ տաքսի մեքենաների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ՔՊ–ական պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով «Իրավունք» թերթի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ իրենց տեղեկություններով Խաչատուր Սուքիասյանը որոշել է զբաղվել տաքսիների բիզնեսի «զարգացմամբ»՝ Հայաստան ներկրելով հազարավոր էլեկտրամոբիլներ եւ դրանք տաքսի «Yandex»-ի տակ աշխատեցնելով:
«Նախընտրական շրջան է, և նման կեղծ լուրերը հաճախակի են դառնում։ Սա նույն շարքից է, ինչ Երևանի բուհերը հյուրանոցներ դարձնելու մասին տարածված ապատեղեկատվություններն ու մնացած տասնյակ ֆեյք լուրերը, որոնք տարիներ շարունակ տարածվում են հայտնի շրջանակների կողմից»,– նշել է նա։
—00—ԼԱ