Արարատ Միրզոյանը 2 օրով մեկնում է Օման․ Մասկատում ՀՀ ռեզիդենտ դեսպանություն է բացվելու

Բաժանորդագրվել

Օմանում նապատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մարտի 17-19-ը գտնվելու է Օմանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։

«Ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության արտգործնախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։ Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը»,- ասված է հաղորդագրությունում։

Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։

Leave a comment