Լակոտի տե՞ղ եք դրել, Թրամփն անգամ Կատարի իր բազան ի վիճակի չէ պաշտպանել, մե՞զ ոնց է օգնելու

Դոնալդ Թրամփն այս պահին չի կարողանում պաշտպանել Կատարի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի իր ռազմաբազաները, իսկ այդ երկրներն ԱՄՆ-ի պաշտոնական դաշնակիցներն են, մեզ ինչպե՞ս է օգնելու։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Սթենֆորդի համալսարանի դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

Ըստ Խաչիկյանի, «մեր բախտը բերել է, որ ամերիկացիները չէին սկսել TRIPP-ի կառուցումը մինչև պատերազմը, հակառակ դեպքում այն դառնալու էր թիրախ Իրանի կողմից»։
«Եթե իրանցիները խփում են իրենցից հարյուրավոր կմ հեռու գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, երկա՞ր էին մտածելու, որ հարվածեն նաև իրենց սահմանին հասած ամերիկացիներին», – նկատել է բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment