Նիկոլ Փաշինյանը Դավոս է մեկնում․ Դոնալդ Թրամփի հրավերով կմասնակցի Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանը

Նիկոլ Փաշինյանը Դավոս է մեկնում․ Դոնալդ Թրամփի հրավերով կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Հունվարի 22-ին վարչապետը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։

Ավելի վաղհայտնելենք, որ Նիկոլ Փաշինյանը ստացել է Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։

«Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»,- նշել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Leave a comment