ՀՀ խոշոր հարկատուներ. Ակցիզային հարկ, 2025թ. հունվար-դեկտեմբերին առաջատարը Գրանդ Տոբակոն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է  2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված ակցիզային հարկի ծավալը մոտ 161․1 մլրդ դրամ է, որը կազմել է ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 8․3% (+0.2 տոկոսային կետ): 2024թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 143․9 մլրդ դրամ կամ ընդհանուր հարկերի 8․1%: Այսպիսով, այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծված ակցիզային հարկի ծավալը աճել է շուրջ 17․2 մլրդ դրամով կամ 11․9%-ով։

Առաջատար 10 ընկերությունները ակցիզային հարկի ծավալով

Գրանդ Տոբակոն այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է մոտ 44․7 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 42․28 մլրդ դրամ, արձանագրելով մոտ 2․37 մլրդ դրամ կամ 5․6% աճ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում կազմակերպությունը նույնպես զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 67․5%։

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 17․28 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 14․1 մլրդ դրամ, արձանագրելով 3․17 մլրդ դրամ կամ 22․5% աճ։ Ընկերությունը պահպանել է երկրորդ հորիզոնականը։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 66․6%։

Ջեյ Թի Այ Արմենիան այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 14․93 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 12․34 մլրդ դրամ, արձանագրելով 2․58 մլրդ դրամ կամ 20․9% աճ։ Ընկերության դիրքը մնացել է անփոփոխ։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 71%։

Ֆիլիպ Մորրիս Արմենիան այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է մոտ 11․42 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 11․13 մլրդ դրամ, արձանագրելով 294․2 մլն դրամ կամ 2․6% բացասական աճ։ Ընկերության դիրքը մնացել է անփոփոխ։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 53․5%։

Սի Փի Էս Էներջի գրուպը այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 7․69 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 6․22 մլրդ դրամ, արձանագրելով 1․47 մլրդ դրամ կամ 23․6% աճ։ Ընկերության դիրքը մնացել է անփոփոխ։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 31%։

Արթ Վայն-ը այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 5․39 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 2․37 մլրդ դրամ, արձանագրելով 3․03 մլրդ դրամ կամ 127․9% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 7 հորիզոնականով։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 67․6%։

ՍՊՍ Սիգարոն ընկերությունը այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 4․52 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 3․95 մլրդ դրամ, արձանագրելով 569․8 մլն դրամ կամ 14․4% աճ։ Ընկերության դիրքը իջել է 1 հորիզոնականով։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 38.7%։

Նեվիսը այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 3․87 դրամ ակցիզային հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր  3․71 մլրդ դրամ, արձանագրելով 161․7 մլն դրամ կամ 4․4% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 4 հորիզոնականով։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 65.9%։

Ավերսն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է  3․68 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 1․77 մլն դրամ, արձանագրելով 1․91 մլրդ դրամ կամ 107․6% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 9 հորիզոնականով։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 67․8%։

Ֆլեշն այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 3․65 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 3․76 մլրդ դրամ, արձանագրելով 107․9 մլն դրամ կամ 2․9% անկում։ Ընկերության դիրքն իջել է 3 հորիզոնականով։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 24․7%։

Leave a comment