Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է

Քաղաքականություն

16.03.2026 | 20:41

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Այդ մասին քիչ առաջ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որոնց միացել է նաև «Առաջ» կուսակցությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնաբար՝ «Հայաստան» դաշինքով։

Leave a comment