Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Հունվարի 21-ին, ժամը 12։41-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվան-Կոթի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բեռնատարն արգելափակվել է ձյան շերտում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Կոթիի հրշեջ-փրկարարական խմբի օպերատիվ խումբը։

Փրկարարները հատուկ տեխնիկայի (տրակտոր) օգնությամբ արգելափակումից դուրս են բերել «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարը․ երթևեկությունը երկկողմանի բացվել է:

Leave a comment