ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ մարտի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի երկրների ԱԳՆ արևելյան եվրոպայի վարչությունների տնօրեններից բաղկացած պատվիրակությանը: «ԱԽ քարտուղարը ներկաների խնդրանքով ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերն ու դրանց կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում պատվիրակության անդամներն ընդգծել են, որ աջակցում…