Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կան բազմաթիվ մասնագետներ, ովքեր տարիներ շարունակ իրենց փորձով ու նվիրվածությամբ ծառայել են համայնքին և քաղաքացիներին։
Նրանցից մեկն էլ ֆինանսական բաժնի մասնագետ, սիրելի և հարգարժան տիկին Անահիտն է։ Տարիների ընթացքում նա իր մասնագիտական գիտելիքներով, բարձր պատասխանատվությամբ և բարեխիղճ աշխատանքով նշանակալի ներդրում է ունեցել ոլորտում։
Տիկին Անահիտը Շենգավիթ վարչական շրջանում աշխատել է շուրջ 30 տարի և այսօր անցնում է իր վաստակած հանգստին։
Այդ առիթով վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը, բարձր գնահատելով նրա երկարամյա ու նվիրված ծառայությունը, շնորհակալագիր հանձնեց տիկին Անահիտին՝ մաղթելով առողջություն, բարօրություն և խաղաղ ու երջանիկ կյանք։
Այս մասին տեղեկանում ենք Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնական ֆեյսբուքյան էջից։