Էդուարդ Սպերցյանն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Սոչիի» դարպասը խփած երկու գոլերի շնորհիվ։

Հայաստանի ազգային հավաքականի ավագն առաջին ֆուտբոլիստն է, որը 10-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դառնում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկու մրցաշրջաններում։ Այդ վիճակագրությունը հաշվում են 2009 թվականից, գրում է Opta Sports-ը։

10 գոլի ու 11 ասիստի հեղինակ 25-ամյա կիսապաշտպանը դարձել էր նաև 2022/2023 մրցաշրջանում։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Սպերցյանն անցկացրել է 21 հանդիպում, դարձել 11 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։

Leave a comment