Սյունյաց թեմի առաջնորդ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Վայոց Ձորի թեմի առաջնորդ տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից` իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։ Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
«Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ առաջնորդ տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը մեկն էր այն հոգևորականներից, որոնք միայցել են եկեղեցու «բարենորոգման»` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագրին։